/PanARMENIAN.Net/ 15.10.2009 - «Շատ կարեւոր է, որպեսզի ողջ Կովկասը համագործակցության գոտի դառնա»,- հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Նրա խոսքով, բոլորն էլ ջանք են գործադրում, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում «հետդարձի ճանապարհ» չլինի: Նա նաեւ նկատել է, որ վերջին 2 տարիների ընթացքում երկրների միջեւ հարաբերություններում ակնհայտ առաջընթաց է արձանագրվել:
Թուրքիայի նախագահը մեկնաբանել է նաեւ տարածաշրջանում առկա խնդիրները` հայտարարելով, որ «Կովկասը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն»:
Գյուլն առանձին անդրադարձել է նաեւ ղարաբաղյան հակամարտությանը` նշելով, որ հակամարտության կարգավորման գործընթացը բարձր մակարդակում է գտնվում, եւ որ իրադրությունն արդեն այն չէ, ինչ երկու տարի առաջ, հաղորդում է World Bulletin-ը:
Friday, October 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment