/PanARMENIAN.Net/ 15.10.2009 - Հայաստանն ու Թուրքիան վաղուց պետք է հանդես գային նման նախաձեռնությամբ եւ սկսեին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է NTV թուրքական հեռուստաալիքի թղթակից Ակին Քայաջանը Բուրսայում: «Ինձ հայտնի է, որ հայկական Սփյուռքը դեմ է երկրների հարաբերությունների կարգավորմանը, սակայն ես չեմ մտածում, որ սփյուռքը զգում է այն, ինչ Հայաստանի հայերը: 1915թ. իրադարձություններն անցյալում են մնացել եւ հարկավոր է առաջ շարժվել»,-ասել է Քայաջանը: Նա նաեւ նշել է, որ Ցյուրիխում Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը դրական քայլ էր երկրների համար: «Սահմանի փակումը ելք չէ իրավիճակից: Մենք այլեւս միջնադարում չենք ապրում, այդ կերպ լուծելու համար հարցերը: Հարկավոր է անել այն, ինչը համապատասխանում է ժողովրդի շահերին: Հայ-թուրքական սահմանը պետք է բացվի»,-ասել է Քայաջանը:
Thursday, October 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment