Saturday, October 10, 2009

Հիլարի Քլինթոնը ներկա կլինի Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը

/PanARMENIAN.Net/ 09.10.2009 - ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը շաբաթ օրը կժամանի Ցյուրիխ, որտեղ կմասնակցի Արձանագրությունների ստորագրման արարողությանը: «Մենք սատարում ենք այդ գործընթացին, եւ պետքարտուղարը իր ներկայությամբ կցուցադրի մեր աջակցությունը», հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը: Սպասվում է, որ Արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա կլինեն ընդհանուր արտաքին քաղաքականության եւ անվտանգության Եվրամիության հանձնակատար Հավյեր Սոլանան, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները` Սերգեյ Լավրովը եւ Բերնար Քուշները, հաղորդում է Reuters-ը:

No comments: