/PanARMENIAN.Net/ 30.09.2009 - Պաշտոնական այցով Երեւան է ժամանում Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի գլխավորած պատվիրակությունը: Հոկտեմբերի 1-ին Բելգիայի Սենատի նախագահին կընդունեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խորհրդարանում պարոն Դեկերի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ: Նույն օրը պարոն Դեկերին կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Պատվիրակությունը կայցելի Սբ. Էջմիածնի թանգարաններ եւ Զվարթնոց տաճար:
Հոկտեմբերի 2-ին Բելգիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակությանը կընդունեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Հյուրերը կայցելեն Երեւանի տնտեսագիտական համալսարան, Երվանդ Քոչարի թանգարան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն եղեռնի զոհերի հուշարձանին:
Հոկտեմբերի 3-ին Բելգիայի Սենատի պատվիրակությունը կմասնակցի Ազգային ժողովում տեղի ունեցող «Սահամանադրության գերակայության երաշխավորման գործում սահմանադրական դատարանների եւ խորհրդարանների գործակցության միջազգային փորձը» թեմայով միջազգային 14-րդ խորհրդաժողովի աշխատանքներին, հաղորդում է ՀՀ խորհրդարանի մամլո ծառայությունը:
Thursday, October 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment