Tert.am 14.11.2009 - «Հայկական ժամանակ» օրաթերթը, որի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը առաջադրված է որպես թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, տեսակետներ է ներկայացրել նույն ընտրատարածքում առաջադրված դերասան Վլադիմիր Կոստանյանի` երեկ կատարած հայտարարության վերաբերյալ: Ներկայացնենք հատվածներ օրաթերթի հրապարակումից:
Թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված դերասան Վլադիմիր Կոստանյանը, ով օրեր առաջ հայտարարում էր, թե Սերժ Սարգսյանը «դեմք ա», երեկ խիստ ուշագրավ հայտարարություն է արել։
...Մեր այն հարցին, թե ինքը պատրա՞ստ է միայնակ հանել իր թեկնածությունը, Կոստանյանը հայտարարեց, թե միայն ինքը չի հանի, քանի որ իր այդ քայլը ոչինչ չի տա, և դա անում է` բացահայտելու իշխանությունների դրածո կեղծ թեկնածուին: Իսկ կեղծ թեկնածուն, ըստ նրա, Հմայակ Հովհաննիսյանն է, ով հայտարարել է, թե իր թեկնածությունը մինչև դեկտեմբերի 31-ը հանելու է Նիկոլ Փաշինյանի օգտին և ընտրական գործընթացի բոլոր փուլերում սատարելու է Փաշինյանին...
«Որևէ այլ դեպքում, որևէ այլ թեկնածուի, որևէ այլ նկատառումներից ելնելով` ես իմ թեկնածությունը չեմ հանի միանշանակ, բացառությամբ մի դեպում, եթե Նիկոլ Փաշինյանը ինձ ասի` իր համար հարմար ժամանակ...»,- ասում է Հմայակ Հովհաննիսյանը` հավելելով, թե այսօր ինքը սպասում է Վարչական դատարանի վճռին:
Ինչ վերաբերում է դերասան Վովա Կոստանյանին, Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց, որ եթե իշխանությունները, գիտակցելով, որ թիվ 10 ընտրատարածքում ընդդիմությունը հաղթելու է, որոշել են Կոստանյանի և մյուսների միջոցով վիժեցնել ընտրությունները սույն ընտրատարածքում, ապա դա նրանց չի հաջողվի:
...Եթե բոլոր թեկնածուները հանեն իրենց թեկնածությունը, բնական է, որ ընտրությունները կհետաձգվեն։ Իսկ այդ ընթացքում, ըստ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը վճիռ կկայացնի Փաշինյանի դեմ, որը ուժի մեջ մտնելու դեպքում՝ Փաշինյանը կզրկվի պատգամավորի թեկնածու առաջադրվելու հնարավորությունից։
Մի խոսքով, սա է, ըստ Հովհաննիսյանի, իշխանությունների այսօրվա նպատակը, և պատահական չէ, որ դերասանը երեկ նման կտրուկ կոչ էր անում և թեկնածուներին հորդորում՝ հենց այսօր ինքնաբացարկ հայտնել...
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment