Saturday, November 14, 2009

Թբիլիսին մտադիր է հատուկ նշանակության զորքեր ստեղծել Անկարայի օգնությամբ

/PanARMENIAN.Net/ 14.11.2009 - Ռուսական հատուկ ծառայությունների անանուն աղբյուրի տվյալներով, Թբիլիսին դիմել է Անկարային` խնդրելով օգնություն ցուցաբերել հատուկ գործողությունների համար նախատեսված ուժերի կազմավորման գործում, հաղորդում է ՙԳրուզիա սեգօդնյա՚-ն` հղում անելով ՙԻզվեստիա՚ թերթին: Խոսքը գնում է ռեյնջերների գումարտակի ձեւավորման մասին, որը պետք է հիմք ծառայի վրացական հատուկ գործողությունների ուժերի ստեղծման համար, որոնք գործելու են լեռնային եւ նախալեռնային շրջաններում: Ենթադրվում է, որ գումարտակը կազմված կլինի 500 հոգուց, իսկ հատուկ գործողության ուժերի ընդհանուր քանակը շուրջ 1,5 հազար է: Աղբյուրը հաղորդել է, որ Վրաստանում աշխատում են հակաօդային եւ հակատանկային պաշտպանության մակարդակի բարձրացման վրա, ինչպես նաեւ այնպիսի միջոցներով ապահավելու ուղղությամբ, որոնք արդյուվետ են լեռնային պայմաններում: Ավելին, աղբյուրը հաստատել է, որ Թբիլիսին պատրաստվում է բարձրացնել իր պաշտպանունակությունը նաեւ ԱՄՆ-ից ՙՊետրիոտ-3՚, Սթինգեր՚, ՙԻգլա-3՚ զենիթահրթիռային համալիների ներկրման միջոցով: ՙՀատուկ գործողությանների ուժերի ստեղծման հարցը Թբիլիսիում ցանկանում են լուծել Անկարայի միջոցով՚,-ասել է նա: Ավելի վաղ, աղբյուրը հաղորդել էր, որ ԱՄՆ-ն առաջարկել է Վրաստանին սպառազինության եւ ռազմատեխնիկայի մեծ խմբաքանակ` շուրջ 100 մլն դոլար արժողութմաբ: Ըստ նրա, ի պատասխան պաշտոնական Թբիլիսիի խնդրանքի, Barryngton Aillines կորպորացիան Վրաստանին առաջարկել է ՀՕՊ համալիրների, հակահրթիառային համալիրների եւ սպառազինության մատակարարում:

No comments: