NEWS.am 13.11.2009 - NEWS.am-ը նոյեմբերի 4-ին հրապարակել էր The Guardian-ի «Մեծ Բրիտանիան չի ճանաչում Ցեղասպանությունը գործնական օգուտների բացակայության պատճառով» հոդվածը, որում Դեվիթ Լեյը, մեջբերելով թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնին, նշել էր. "Հայոց ցեղասպանության ճանաչումը Մեծ Բրիտանիայի համար գործնական օգուտներ չի ունենա: Հոդվածի հեղինակը, հիշատակելով 15-ամյա վաղեմության փաստաթղթերը, հայտնել էր, որ «Բրիտանիան անգլո-թուրքական հարաբերությունները չափազանց կարեւոր է համարում, որ Օսմանյան կայսրությունում կատարված դեպքերը ցեղասպանություն ճանաչի»:
Մենք մեկնաբանությունների համար դիմեցինք Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չառլզ Լոնդսդեյլին, որը հոժարությամբ պատասխանեց գործակալության հարցերին:
Պարոն դեսպան, արդյո՞ք արդյունավետ է Մեծ Բրիտանիայի համար ճշմարտության ժխտման քաղաքականությունը:
Մենք կնայենք Ջեֆրի Ռոբերտսոնի արծարծած դրույթները, թեեւ պետք է նշենք, որ դա մի իրավաբանի կարծիքն է, այլ ոչ դատական որոշում։
Ինչպիսի՞ն է Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը, եթե նա չի ճանաչում հայոց ցեղասպանությունը:
1915-16թթ. դեպքերը Թուրքիայի կողմից ցեղասպանություն ճանաչելը ՝ ԵՄ-ին անդամակցելու նախապայման չէ: Սակայն, համաձայն անդամության համար չափորոշիչների, Թուրքիան պետք է բարիդրացիական հարաբերություններ ունենա տարածաշրջանի երկրների հետ:
Հանդիսանալով մարդկության դեմ հանցագործություն, ինչո՞վ է Հայոց ցեղասպանությունը տարբերվում հրեական Հոլոքոստից, եւ ինչո՞ւ գերտերություններն այդքան անհետեւողական են այդ հարցում:
Մենք ճանաչում եւ ցավակցում ենք այն ահռելի տանջանքի համար, որին ենթարկվեց հայ բնակչությունը Օսմանյան կայսրությունում, նախորդ դարասկզբին: Հավաստիացնում ենք, որ այդ տանջանքը չի մոռացվի: Բայց մենք կարծում ենք, որ առաջին հերթին թուրք եւ հայ ժողովուրդները պիտի քննարկեն ընդհանուր պատմության հարցերը: Մենք կաջակցենք ցանկացած գործընթացի, որը նրանց կօգնի դա իրագործել՝ բաց, արդարացի եւ կառուցողական կերպով:
Խնդրում եմ, մեկնաբանեք հոդվածի մեջբերումը. «Լինելով փակ 1993թ.-ից, երկու երկրների միջեւ սահմանը կրկին բացվեց անցած ամիս՝ շնորհիվ պատմական հարցերի ուսումնասիրման փորձագիտական հանձնաժողով ստեղծելու որոշման»:
Այդ հարցը հարկավոր է տալ հոդվածի հեղինակին: Մեր կողմից մենք շնորհավորում ենք Հայաստանին եւ Թուրքիային՝ մերձեցման ուղղությամբ կատարած քայլերի համար: Մենք երկու երկրներին էլ կոչ ենք անում վավերացնել հոկտեմբերին ստորագրված արձանագրությունները, անել հետագա քայլեր՝ տարաձայնությունների լուծման համար եւ ավարտել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Friday, November 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment