Lragir.am 13.11.2009 - Նոյեմբերի 13-ին ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն, ի պատասխան Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը եւ մասնավորապես դրա ՀՅԴ-ին վերաբերող մասը մեկնաբանելու հարցի, հայտարարել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ կստանա լուրջ եւ ընդգրկուն պատասխան: Իսկ անձամբ իր կարծիքը հայտնելով, Արծվիկ Մինասյանը նշել է, թե այդ ելույթը իշխանությանն արած գործարքի առաջարկ էր, որը թուլացնում է ընդդիմությանը եւ չի բխում հասարակության շահից: Արծվիկ Մինասյանը նշել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն, իրեն հավատարիմ մնալով, թիրախ է ընտրել Դաշնակցությանն ու Հայ Դատը, սակայն այսօր այդ գաղափարախոսությանն այլընտրանք չկա:
Friday, November 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment