ԱՅՍՕՐ 14.11.2009 - Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորները 2010 թ-ի բյուջեի նախագիծը ուղարկել են հետ` կառավարություն` լրամշակման:
Նախարարներին երկու շաբաթ է տրվել բյուջեի նորացված տարբերակը պառլամենատականներին ներկայացնելու համար:
Համաշխարհային Ճգնաժամը և նավթի տատանվող գները ստիպել են Ադրբեջանի կառավարությանը և պառլամենտին եկող տարվա համար առավել զգուշավոր պետական բյուջե կազմել:
Մեկ բարել նավթի 45 դոլար հաշվարկային արժեքը չի գոհացրել Միլի Մեջլիսի պատգամավորների մեծ մասին: Պատգամավորներն առաջարկել են նավթի մեկ բարելի դիմաց հաշվարկային ելակետ ընդունել 60 դոլարը, ինչպես նաև` 2010թ-ի բյուջեում մեծացնել Հանրային հեռուստաընկերության ֆինանսավորման և սոցիալական ծախսերի չափը: Առաջարկություններ են եղել նաև արդյունաբերական անվտանգության, տուրիզմի, IT ոլորտի, կինեմատոգրաֆիայի և ագրարային հատվածների վերաբերյալ, համաձայն որոնց, պետք է մեծացնել պետական ուշադրությունը նշված ուղղություններով: Այս մասին տեղեկացնում է «Միր թի-վի» գործակալությունը:
15 մլրդ դոլարանոց բյուջեի նախնական տարբերակում նավթից ակնկալվող եկամուտները կազմելու են ընդհանուր եկամուտների 1/3-ը: Մնացած մասը նախատեսվում է ապահովել հարկային մուտքերից`մասնավորապես, գյուղատնտեսությունից և տուրիզմից: Բյուջեի դեֆիցիտը կկազմի 1,5 միլիարդ դոլար:
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment