Tert.am 14.11.2009 - Նոյեմբերի 13-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը այցելեց Գալուստ Գյուլբենկյան առաջապահ վարժարան, ապա Ազգային միացյալ վարժարան, ուր հանդիպումներ ուցավ վարժանների ուսուցիչների և աշակերտների հետ:
Այնուհետև տեղի ունեցավ ժողովրդական ընդունելություն Դամասոկսի «Բաբ Թումա» հրապարակում, որտեղից Վեհափառ Հայրապետի գլխավորած թափորը դամասկահայության ուղեկցությամբ ուղևորվեծ դեպի Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցի:
Նույն օրը երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հանդիպեց Ասորի Ուղղափառ եկեղեցու Պատրիարք Կաթողիկոս Զաքա Ա Իվազի հետ՝ վերջինիս նստավայրում: Հանդիպման ավարտից հետո Զաքա Կաթողիկոսը կազմակերպել էր պաշտոնական ընթրիք` ի պատիվ Վեհափառ Հայրապետի, հաղորդւոմ են ՀՀ Արտգործնախարարությունից։
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment