Saturday, November 14, 2009

«Երևանի օդային ավազանը կորցրել է իր ինքնամաքրման հատկությունը»

Panorama.am 14.11.2009 - «Մայրաքաղաքում իրականացված քաղաքաշինության արդյունքում Երևանի օդային ավազանը կորցրել է իր ինքնամաքրման հատկությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր Կարինե Դանիելյանը: Նա նշեց, որ այսօր մայրաքաղաքում կրճատվել են կանաչ տարածքները, իսկ Երևանի դիրքի պատճառով քամիները չեն կարողանում մաքրել աղտոտված օդը, արդյունքում ունենում ենք ֆոտոքիմիական մշուշ, իսկ ուշ աշնանը և ձմռանը կարելի է տեսնել, որ ունենում ենք Լոնդոնյան տիպի թունամշուշ: Կ. Դանիելյանը նշեց, որ Հայաստանում շատ մեծ էկոլոգիական խնդիրներ է առաջացնում նաև քաղաքում իրականցվող շինարարությունը, այն էլ կանաչ տարածքների հաշվին: «Այսօր իրականցվող քաղաքաշինությունը մի ֆակտրով է բացատրվում. անձնական ֆինանասակն շահ»,- ասաց նա: Մասնագետի խոսքերով, անհանգստացնող խնդիր է նաև սելաֆատարների բացակայության խնդիրը:

No comments: