Aysor.am.14-11-2009- Այսօր Առնո Բաբաջանյանի համերգասրահում տեղի կունենա Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկո:
Ինչպես Aysor-ին տեղեկացրեցին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանից, հոբելյանական երկոյի ընթացքում կհնչեն բանաստեղծուհու ստեղծագործությունների հիման վրա գրված երգերը, նրա բանաստեղծությունները: Մտերիմները հիշողություններ կպատմեն բանաստեղծուհու մասին:
Ելույթ կունենան Ռուբեն Մաթևոսյանը, Վոլոդյա Աբաջյանը, Սիլվա Յուզբաշյանը և ուրիշներ:
Հանդիսությանը ներկա են լինելու Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, ՀՀ Մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը, բանաստեղծուհու մտերիմները, գրողներ, պարզապես բանաստեղծուհու տաղանդի երկրպագուներ. երեկոն կվարի Սարգիս Նաջարյանը:
Նշենք, որ այս տարի լույս է տեսել Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված երգերի ձայնասկավառակ, ինչպես նաև` տպագրվել է բանաստեղծուհու գրչին պատկանող չորս գիրք:
Սիլվա Կապուտիկյանը մահացել է 2006 թ.-ի օգոստոսի 25-ին` 87 տարեկան հասակում:
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment