Panorama.am. 14-11-2009- ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ընթացող բանակցությունները հանդիսանում են միակ գործընթացը, որը կարող է լուծել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կամ հակամարտությունը հասցնել խաղաղ կարգավորման: Այս մասին «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ` հայտնել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը:
«Ես աջակցում եմ Մինսկի գործընթացին: Սրա հետ մեկտեղ, պետք է ասել, որ շատ կարևոր է հակամարտող կողմերի` Եվրախորհրդի անդամ լինելու հանգամանքը, որը լրացուցիչ լիցք է հաղորդում հիմնախնդրի կարգավորմանը: Այսինքն` այն օգնում է կողմերին` հիմնախնդիրը կարգավորելուն ուղղված արագ և հեշտ ճանապարհ գտնելու հարցում` հիմնված լինելով միասնական չափանիշների ու արժեքների վրա»,- նշել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան:
«Մինսկի գործընթացը շատ կարևոր է, այսպես են լուծվում կոնֆլիկտերը, և այսպես է կառուցվում Եվրոպան»,- եզրափակել է Տ. Յագլանդը:
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment