Wednesday, November 18, 2009

Թուրքական Aksam-ի լրագրողուհին փորձում է հրաժարվել Արցախում ասած իր խոսքերից՝ դաժան ճնշման տա՞կ

News.am. 18-11-2009- Վերջին օրերին մեծ աղմուկ հանած թուրքական Aksam թերթի կին լրագրող Նագեհան Ալչըն Aksam-ում հրապարակել է իր սկանդալ դարձած հայտարարության մասին։ Նագեհան Ալչըն Ստեփանակերտ այցելության ժամանակ՝ հարցազրույց էր տվել Արցախի պետական հեռուստաընկերությանը, որի ժամանակ ասել է, որ Ղարաբաղը հայկական հող է։ Այս ամենը մեծ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում։ Նրան անգամ անցանկալի անձ են հայտարարել Ադրբեջանում։ Aksam-ի իր հրապարակման մեջ Ալչընը գրում է. «Անցյալ շաբաթ Ստեփանակերտում էի։ Դա Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքն է։ Ադրբեջանցիները քաղաքը՝ Խանքենդ են կոչում։ Իմ այնտեղ մնալու երկրորդ օրը ինձ հրավիրեցին Արցախ հեռուստաընկերություն՝ հարցազրույցի համար։ Եթե մերժեի՝ սխալ կհասկացվեր եւ հրավերը ընդունեցի։ Նկարահանման ժամանակ ինձ հարցրեցին, թե ի՞նչ եմ մտածում Ղարաբաղի մասին։ Ես ասացի. „Իմ տեսածի չափ այստեղ միայն հայեր են ապրում, հայկական իշխանություն կա“։ Անցյալի հետ կապված որեւէ բան չեմ ասել, թե ու՞մ է պատկանել։ Եւ ինչո՞ւ պետք է անեի։ Ես գնացել էի այնտեղ ուսումնասիրելու՝ ոչ թե ենթադրություններ անելու։ Այնուհետ ինձ հետ հարցազրույցը եթեր է գնացել։ Հաջորդ օրը փողոցում բոլորը ինձ արդեն ճանաչում էին։ Սակայն շուտով գույները փոխվեց։ Իմ էլ-փոստին հազարավոր այլանդակ նամակներ սկսեցի ստանալ։ Բոլորը իմ ադրբեջանցի բարեկամներից։ Իմ հարցազրույցը հայկական լրատվամիջոցները վերցրել դարձրել էին, որ իբր ասել եմ, որ Ղարաբաղը 100 տոկոսանոց հայկական հող է։ Այդ ամենը հասել էր նույնիսկ ադրբեջանական եւ ռուսական լրատվամիջոցներին։ Ես դարձա մի մեծ ճգնաժամի գլխավոր դերակատարը»,-նշում է իր հրապարակման մեջ Նագեհան Ալչըն։

No comments: