Tert.am. 18-11-2009- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Չինաստան կատարած այցի ժամանակ հանդիպել է այնտեղ ապրող խորթ եղբորը` Մարկո Օկոտ Օբամա Նդեսանդյոյի հետ, ով հատուկ մայրաքաղաք Պեկին էր ժամանակ Խենան գավառից, որտեղ ապրում և աշխատում է արդեն յոթ տարի:
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում, անվտանգության խստացված միջոցների պայմաններում, հաղորդում է Korrespondent.net-ը:
«Եղբայրները խոսել են իրենց ընտանիքների և կյանքի մասին, իսկ վերջում ջերմ գրկախառնվել են»,-հանդիպման մանրամասների մասին գրում են չինական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ունի հինգ խորթ եղբայր և մեկ խորթ քույր, ով ապրում է Քենիայում:
Wednesday, November 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment