News.am. 13-11-2009- Բելառուս կատարած պաշտոնական այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին հանդես է եկել մի շարք ռազմաշունչ հայտարարություններով, որոնք կասկածի տակ են դնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլի արդյունավետությունը:
Ադրբեջանի պետական «Aztv» հեռուստաալիքի «Խեբերլար» տեղեկատվության ծրագրի փոխանցմամբ՝ Իլհամ Ալիեւը, հանդես գալով Բելառուսի պետական համալսարանի ուսանողների առջեւ, իր ելույթում ընդգծել է, թե ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կատարված քայլերը անարդյունք են:
Ադրբեջանի նախագահը նաեւ սկսել է «մղկտալ», թե ադրբեջանցի փախստականներն ապրում են անմարդկային պայմաններում, հերթական անգամ մոռանալով հիշել «տնտեսական մեծ աճի եւ ժողովրդի նկատմամբ իշխանությունների հոգատարության մասին», ինչն ամեն ժամ պատմում են ադրբեջանական հեռուստաալիքները:
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment