Friday, November 13, 2009

Անկարան օգտագործում է Կովկասում էտնոքաղաքական գործոնը

/PanARMENIAN.Net/ 13.11.2009 - Թուրքիան ազդեսության լուրջ փորձ ունի տարբեր երկրների ներքաղաքական գործընթացների վրա, եւ Հայաստանը բացառություն չի: Այդ մասին PanARMENIAN.Net-ն հայտարարել է Հայաստանի նոր պահպանողական շարժման նախագահ (ՀՆՊՇ) Էդուարդ Աբրահամյանը: Նրա խոսքերով, Կովկասը Անկարայի համար շատ կարեւոր տարածաշրջան է, որտեղ նա փորձում է ուժեղացնել իր ազդեսությունը, օգտագործելով էտնոքաղաքական գործոնը: ՙՊետք չէ մոռանալ, որ Հայաստանը Թուրքիայի համար լուրջ խոչընդոտ է իր ազդեսությունը Կովկասում տարածելու համար, եւ հետեւաբար, սահմանի բացման դեպքում Թուրքիան բնականաբար կփորձի ազդել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա՚, - նշել է նա: Աբրահամյանը հիշեցրել է, որ թուրք-բուլղարական հարաբերությունի հաստատումից հետո, Թուրքիան կարողացավ ազդել այդ երկրի ներքաղաքական իրավիճակի վրա: ՙՎերջին 20 տարիների ընթացքում Անկարան ՙաճեցրել՚ է Բուլղարիայում մի շարք քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ եւ շարժումներ, որոնք այսօր բավականին լուրջ դեր են խաղում երկրի հասարակաքաղաքական կյանքի մեջ: Այդպիսի քաղաքական կուսակցություններից մեկը ՙԱզատությունների եւ իրավունքների համար շարժումը՚ ներկայացված է ոչ միայն երկրի կառավարության մեջ, այլ նաեւ կոալիցիոն կառավարության անդամ է: ԲԱցի բուլղարիայից, Թուրքիան ունի իր ներքաղաքական լծակները Մակեդոնիայում, Կոսովոյում, Մոլդավիայում, Ադրբեջանում, Վրաստանում, Աբխազիայում, Ուկրաինայում, Բոսնիա Հերցեգովինայում: Ճիշտ է, ի տարբերություն վերոհիշյալ երկրներից Հայաստանում բացակայում է թրքական էլեմենտը, սակայն սահմանի բացումը կբերի նրանց թվի կտրուկ ավելացմանը՚, - ասել է նա:

No comments: