Saturday, November 14, 2009

Անկարան դեմ չէ Իրանի ուրանը Թուրքիայում պահեստավորելու եւ հարստացնելուն

NEWS.am 13.11.2009 - Թուրքիայի էներգետիկային նախարարը հայտնել է, որ Թուրքիան դեմ չէ Իրանի ուրանը Թուրքիայում պահել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman-ը։ Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը մասնակցելով Rixos Grand Ankara հյուրանոցում, Saran եւ իսպանական Fersa էներգետիկ ընկերությունների միջեւ համագործակցության փաստաթղթի ստորագրման արարողությանը՝ պատասխանել է նաեւ Իրանի ուրանի հետ կապված հարցին։ Նախարարը նշել է, որ դեռեւս պաշտոնական դիմում չեն ստացել եւ բանակցությունները շարունակվում են։ «Թե Իրանը, թե ՄԱԿ-ը Իրանի ուրանը Թուրքիայում պահեստավորելու եւ հարստացնելու հետ կապված որեւէ առարկություն չունեն։ Իսկ մենք դրան ոչ չենք ասի։ Ամենակարեւորը մեր նախագահի եւ վարչապետի առաջիկա քննարկումները եւ հանդիպումներն են։ Որանի հետ կապված պատասխանատուն՝ Թուրքիայի Ատոմային Էներգիայի միջազգային գործակալութ յունն է լինելու»,-ասել է էներգետիկայի նախարարը։ Թուրքական Aksam-ը իր հերթին ներկայացրել է Թաներ Յըլդըզի հետ հարցազրույցը։ Հարցազրույցում Թուրքիայի էներգետիկայի նախարարը ասել է, թե իրենք ցանկանում են, որ տնտեսական ճգնաժամը հաշվի առնելով՝ գազ վաճառող երկրները իջեցնեն գազի սակագները եւ դա առաջարկել են Ադրբեջանին, Իրանին եւ Ռուսաստանին։ Անդրադառնալով ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին, որտեղ կան նաեւ էներգետիկ համագործակցության կետեր՝ էներգետիկայի նախարարը նշել է, որ Հայաստանը ներառող որեւէ էներգետիկ նախագիծ մոտակա ժամանակներում չի լինի, սակայն անհրաժեշտ է, որ էլեկտրաէներգիայի առքուվաճառքի համաձայնագիր լինի։

No comments: