/PanARMENIAN.Net/ 18.11.2009 - Թուրքիայում գտնում են, որ այժմ, երբ ընթանում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այնքան էլ հարմար պահ չէ Հայոց ցեղասպանության փաստի քննարկման համար: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Երեւանի պետական համալսարանի հայագիտության կենտրոնի աշխատակից Քեյթ Գունդակչյանը: Նրա խոսքով, թուրքական մտավորականության ներկայացուցիչները գտնում են, որ այն ամենը, ինչ կատարվել է 1915-ին, պետք է անցյալում մնա, եւ Հայաստանի ու Թուրքիայի ժողովուրդները պետք է դեպի ապագան նայեն ու բարեկամաբար ապրեն:
«Այնուամենայնիվ, ես համարում եմ, որ հայ եւ թուրք ժողովուրդները պետք է շփման կետեր գտնեն»,- ասաց Քեյթ Գունդակչյանը:
Wednesday, November 18, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment