Friday, November 13, 2009

ԼՂՀ ԱԺ խոսնակը հանդիպել է Վլադիմիր Ժիրինովսկու հետ

Panorama.am 13.11.2009 - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունն այցելել է Մոսկվա, որտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել ռուսական քաղաքական ու մշակութային շրջանակների ներկայացուցիչների հետ: «Արմինֆո» գործակալության հաղորդմամբ, պատվիրակությանն ընդունել է Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկին: Աղբյուրի համաձայն, մամլո ասուլիսում ամփոփելով այցելությունը` ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ասել է. «Մոսկվայում մենք մի շարք հանդիպումներ ունեցանք` այսպես կոչված, խորհրդարանական ուղղությամբ, ինչպես նաև մի շարք փորձագիտական, մշակութային ու տեղական ինքնակառավարման շրջանակների հետ: Պետական Դումայում մեր պատվիրակությանն ընդունեց Պետդումայի փոխնախագահ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին` իր խմբակցության մի շարք անդամների մասնակցությամբ: Այդ հանդիպումը կարելի է ներկայացնել որպես պաշտոնական, քանի որ այդպիսին էր ընդունող կողմի նախաձեռնությունը: Հանդիպման ընթացքում պարոն Ժիրինովսկին ի ցույց դրեց իր տեղեկացվածությունն ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: «Դա արվում էր բարձր մասնագիտական մակարդակով և զգացվում էր, որ նա հետևում է վերջին գործընթացնեին: Մենք շոշափեցինք նրանց հետաքրքրող հարցեր, մասնավորապես` կապված ղարաբաղյան հիմնաղնդրի, աշխարհաքաղաքական գործընթացների հետ: Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր քաղաքական, քաղաքագիտական խորհրդակցությունների ձևաչափով: Դրանից հետո մենք հանդիպում ունեցանք «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ, «Հայաստան-Ռուսաստան» միջխորհրդարանական խմբի համակարգող Իգոր Չերնիշենկոյի հետ: Այդ հանդիպումը ևս գրեթե նույն ձևաչափով էր»: Պատվիրակության կազմում, բացի ԱԺ նախագահից եղել են նաև ԼՂՀ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը , մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը:

No comments: