NEWS.am 14.11.2009 - Թբիլիսիում իրենց բնակարանում սպանվել են ազգային անվտանգության նախկին նախարար Թամազ Նինուան եւ նրա կինը: Грузия Online-ը, վկայակոչելով իրավապահ մասրմիններին, հաղորդում է, որ նրանց դիակները հայնտաբերվել են ննջասենյակում: Էթեր Նինուան սպանվել է անկողնում, իսկ ամուսինը` Թամազ Նինուան բազկաթոռի մեջ: Երկուսին էլ կրակել են գլխից:
Ոչ մի պաշտոնական մեկնաբանություն այս դեպքի առթիվ դեռեւս չի արվել: Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները եւ քրեագետները, այս գործով հետաքննություն է անցկացվում:
Հարեւանների վկայություններով, սպանվածների դիակները գտել է նրանց որդին` դեպքից մեկ օր հետո տուն վերադառնալով:
80-90-ական թթ.-ին Թամազ Նինուան աշխատել է ազգային անվտանգությունում, իսկ 1991թ-ին, մի քանի ամսով ղեկավարել է ազգային անվտանգության նախարարությունը:
2003 թվականից նա թոշակի էր անցել:
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment