Saturday, November 14, 2009

Արագածոտնում ճանապարհաշինական ծրագրերի մեծ մասն ավարտվել է

Panorama.am 14.11.2009 - Պետական բյուջեով և այլ ծրագրերով այս տարի Արագածոտնի մարզում իրականացվում է ճանապարհաշինական 9 ծրագիր: Ինչպես տեղեկացնում են մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնից, ներկայումս գրեթե բոլորն էլ` բացառությամբ Երևան-Գյումրի Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի, ավարտվել են: Իսկ այս մայրուղու վրա վերանորոգումներ են կատարվում մարզի տարածքով անցնող 7 կմ հատվածում: Աշխատանքներն արդեն ավարտվել է 5 կմ վրա: Մնացած հատվածում գործընթացը շարունակվում է և ամբողջությամբ կավարտվի առաջիկայում: Այս ճանապարհի վերանորոգման համար 320 մլն դրամ է հատկացվել պետական բյուջեից: Պետբյուջի միջոցներով շինարարական ծրագրեր են իրականացվել նաև Ակունք-Երևան-Գյումրի-Վրաստանի սահման, Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման, Թալին-Հացաշեն-Ցամաքասար-Շիրակի մարզ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Երևան-Գյումրի-Վրաստանի սահման` դեպի Արագածոտն գյուղ,Արեվան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան հանրապետական ու միջպետական նշանակության ճանապարհների վրա: Իսկ Համաշխարհային բանկի 280 մլն դրամ հատկացմամբ վերանորոգվել է Վարդենուտի 3.5 կմ երկարության ճանապարհը: Նշված ծրագրերից մեծ մասը շարունակական են, և դրանցում աշխատանքներ են տարվելու նաև գալիք տարում: Պետական բյուջեից հատկացումներ են արվել նաև 360 կմ երկարություն ունեցող մարզային նշանակության ճանապարհների ձմեռային պահպանության և շահագործման համար: Այդ գումարն այս տարի 89.5 մլն դրամ է` 1.5 մլն-ով ավել նախորդ տարվանից:

No comments: