«Առավոտ» 13-11-2009- Օրերս մամուլում հրապարակվել էր տեղեկատվություն այն մասին, որ երբ Հայաստանից Մոսկվա է մեկնելիս եղել հայտնի գործարար Սամվել Կարապետյանը՝ «Կալուգայի Սամոն», «Զվարթնոց» օդանավակայանում իրարանցում է սկսվել: Նշենք, որ վերջինս Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրն է: Նա Հայաստան էր ժամանել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու հարսանիքին մասնակցելու համար: Ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, այն պահին, երբ «Կալուգայի Սամոն» Հովիկ Աբրահամյանի ուղեկցությամբ մտել է օդանավակայանի տարածք, նրա պատվին հենց ինքնաթիռի թեւի տակ սեղան է բացվել: Մոտ 2 ժամ տեւած խնջույքի պատճառով օդանավակայանի աշխատանքը կաթվածահար է եղել, բոլոր չվերթները հետաձգվել են:
Երեկ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից «Առավոտին» տեղեկացրին, որ նշված տեղեկությունները ուսումնասիրվել են եւ պարզվել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը: Ըստ Քաղավիացիայի գլխավոր վարչության, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանն աշխատել է բնականոն ռեժիմով, բացի այդ, պետական պաշտոնյաների եւ գործարարների կողմից նմանատիպ երեւույթներ երբեւիցե չեն դրսեւորվել, իսկ նման ոճի ապրելակերպն արդեն երկար տարիներ անընդունելի է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի բնագավառի համար:
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment