News.am. 2-11-2009- Իրաքի Քուրդիստանի նախկին վարչապետը Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ կազմակերպել է PKK-ի «Արի տուն» ծրագիրը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Taraf-ը։
Իրաքի Քուրդիաստանի ինքնավար հանրապետության նախկին վարչապետ Նեչիրվան Բարզանին հայտնել է, որ PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) զինյալների «Արի տուն» ծրագիրը կյանքի է կոչվել իր եւ Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության (MIT) խորհրդական Էմրե Թաների հետ։ Ըստ Բարզանիի՝ թուրքական բանակը հասկացել է, որ ուժով խնդիրը չի լուծվի։ Բարզանին նշել է, որ քրդերը պատմական սխալ կատարեցին, որ PKK-ի զինյալների վերադարձը Թուրքիա վերածեցին շոուի, սակայն նախագիծը կշարունակվի։
NEWS.am-ը հիշեցնում է, որ Իմրալի կղզում ցմահ բանտարկված Աբդուլահ Օջալանի կոչով 34 քուրդ զինյալ Իրաքի տարածքում հանձնվեցին եւ տեղափոխվեցին Թուրքիա՝ որտեղ նրանց քրդերը դիմավորեցին հոծ բազմությունով եւ հատուկ այդ առթիվ կազմակերպված համերգներով։ Այս ամենը բարկացրեց քուրդ զինյալների դեմ պայքարում զոհված թուրք զինծառայողների հարազատներին։ Այս պատճառով «Արի տունը» ժամանակավորապես սառեցված է։
Tuesday, November 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment