«ԱԶԳ», 03-11-2009 - Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը «նրբանակատ ուղերձ» է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւինՙ ասելով, որ «ոչ մի երկրի գազի աղբյուրներն էլ անայլընտրանք չեն»:«Ադրբեջանական գազի արեւմուտք հասնելու միակ ճանապարհը նորմալ վիճակում Թուրքիայով է անցնում: Պետք է չմոռանալ, որ ոչ մի երկրի գազի աղբյուրներն էլ անայլընտրանք չեն: Դա Թուրքիային էլ է վերաբերում, մեր ադրբեջանցի եղբայրներին էլ», -ասել է նա` թուրքական NTV հեռուստատեսությանը տված հարցազրույցում:Ընդսմին, Թուրքիայի էներգետիկայի նախարարը հավելել է, որ եթե Թուրքիա մատակարարվող ադրբեջանական գազի գնի փոփոխման հարցում առաջիկա մեկ ամսվա ընթացքում համաձայնություն ձեռք բերվի Բաքվի հետ, ապա Անկարան պատրաստ է փոխհատուցել ադրբեջանական կողմի պնդմամբ վերջին 10 ամիսների ընթացքում գազի գնի ավելացման պատճառով գոյացած գնային տարբերությունը:
Tuesday, November 3, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment