/PanARMENIAN.Net/ 14.11.2009 - Nabucco գազամուղի նախագծում շատ չլուծված հարցեր կան, որոնցից մեկը ռեսուրսային բազան է: Այդ մասին Բաքվում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նաթիկ Ալիեւը:
ՙNabucco-ի համար միակ ռեսուրսային բազան այսօր Ադրբեջանն է: Այսօր մեզանից այս նախագծում ոչինչ կախված չէ: Մենք ամեն ինչ արեցինք, եւ այժմ միայն սպասում ենք հետագա առաջընթացին նախագծում՚,-ասել է նախարարը, գրում է Trend Capital-ը:
7,9 մլրդ եվրո արժողությամբ Nabucco գազամուղի շինարարությունը նախատեսվում է 2011թ.: Առաջին առաքումները նախատեսվում են 2014թ.: Խողովակաշարի առավելագույն հզորությունը կկազմի տարեկան 31 մլրդ խմ:
Նախագծի մասնակիցներիներ են` ավստրիական OMV-ն, հունգարական MOL-ը, բուլղարական Bulgargaz-ը, ռումինական Transgaz-ը, թուրքական Botas-ը եւ գերմանական RWE, որոնցից յուրաքանչյուրը հավասար մասնաբաժին ունի` 16,67 տոկոս:
Նախագծի ընդհանուր արժեքի 30 տոկոսը կներդնեն Nabucco-ի բաժնետեր Gaz Pipeline International-ը, մնացած 70 տոկոսը կվճարվի վարկերի հաշվին:
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment