Monday, November 16, 2009

Թուրք լրագրող. Լեռնային Ղարաբաղը մաքուր հայկական տարածք է

Panorama.am 16,11,2009 - Արցախ այցելած թուրք լրագրողը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղը բացառապես հայկական տարածք է հանդիսանում: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը: «Մենք Թուրքիայում սխալվել ենք, Ղարաբաղը հարյուր տոկոսանոց հայկական տարածք է, և մենք հասկացել ենք, որ հայերը վճռականորեն չեն զիջելու իրենց տարածքները»,- նշել է «Ակշամ» թերթի լրագրող Նագեխան Ալչեն: Նա նշել է, որ ինքն է խնդրել իրենց թերթի գլխավոր խմբագրին, որպեսզի իրեն գործուղեն Արցախ և ինքն ամեն ինչ գնահատի սեփական աչքերով: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը հետաքրքրում է նաև Թուրքիային: Ինչ ես տեսա Ղարաբաղում, այն ինձ մոտ լույս սփռեց Ղարաբաղի անցյալի և ապագայի վերաբերյալ: Ես այս եզրահանգմանը եկա այն պատճառով, որ մի շարք հանդիպումներ ունեցա պաշտոնատար անձանց և հասարակ քաղաքացիների հետ շփվելիս: Ստեփանակերտը մեզ վրա մեծ տպավորվություն է թողել և մենք մտադիր ենք կրկին վերադառնալ այնտեղ»,- հայտարարել է Ալչեն: Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից, լրագրողը նշել է, որ իրենց կառավարության ներկայացուցիչները նշում են, որ սահմանը կբացվի միայն ԼՂ հակամարտության կարգավորումից հետո: «Կապրենք, կտեսնենք»,- ասել է նա:

No comments: