Monday, November 16, 2009

Վրաստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Շվեյցարիայի դեսպանատան միջոցով

Tert.am 16.11.2009 - Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ռուսական կողմին բողոքի նոտա է հղել Շվեյցարիայի դեսպանատան միջոցով` ռուսական հեռախոսների կոդերը Աբխազիային և Հարավային Օսիային փոխանցելու համար, հաղորդում է Интерфакс-ը: Ինչպես այսօր ճեպազրույցի ընթացքում հայտնել ԱԳՆ փոխնախարար Նինո Քալանդաձեն, Վրաստանը դիմել է նաև հեռահաղորդակցման միջազգային գործակալությանը, որը գործում է ՄԱԿ-ի հովանու ներքո, Ռուսաստանի այդ քայլին որևիցե կերպ արձագանքելու խնդրանքով: Ըստ Քալանդաձեի` Ռուսաստանի տվյալ որոշումը խախտում է միջազգային օրենքը, և «վրացական կողմը հանձն կառնի բոլոր միջոցները նման գործողությունները կասեցնելու համար»:

No comments: