Friday, November 13, 2009

Հայաստանում սկսվում է հասարակական շարժում ուրանի նածագծի դեմ

/PanARMENIAN.Net/ 13.11.2009 - ՙՄեր միակ պահանջն այն է, որպեսզի ուրանի հանքը չբացեն եւ դադարեցնեն ուրանի հետ կապված ցանկացած գործողություն՚,- ՙԷկոԼուր՚-ի հետ զրույցում հայտարարեց Կապանի զոհված եւ վիրավորված ազատամարտիկների պաշտպանության ՙԱզատամարտ՚ կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանը: Նա հայտնեց, որ կոմիտեն պատրաստում է Սյունիքի մարզում ուրանի հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա եւ Հայաստանի բարձր պետական մարմիններին ուղղված հայտարարություն:ՙԴա միայն մեր խնդիրը չէ: Սյունիքի մարզը Հայաստանի սիրտն է, եթե չլինի Սյունիքը, Հայաստանն էլ չի լինի՚,- հայտարարեց նա: Նշենք, որ նախօրեին ՙԷկոլուր՚-ի մոնիտորինգային խումբը հանդիպեց Լեռնաձոր համայնքի հետ, որի տարածքում ՙՀայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն՚-ը զբաղվում է ուրանի պաշարների հետազոտություններով: Լեռնաձորի մեջ մտնող 9 փոքր համայնքներից 4 համայնքներ՝ ներառյալ Լեռնաձոր գյուղը, գտնվում են հետազոտությունների գոտում: Հանքի մուտքը, որը 60-ական թվականներին բացվել է Գրոմովի ուրանային էկսպեդիցիայի արդյունքում, ներկայումս փակ է: Մուտքը գտնվում է Լեռնաձորի համայնքապետ Ստեփան Պետրոսյանի տնից 300 մետր հեռավորության վրա: ՙԵս տարիներ շարունակ տուն եմ կառուցում, որպեսզի իմ թոռներն այստեղ մնան եւ ապրեն: Այժմ, չգիտեմ՝ արժի ավարտել շինարարությունը, թե՞ ոչ: Կցանկապատեմ պատշգամբը, որ երեխաները չընկնեն եւ վերջ՚,- ասում է Ստեփան Պետրոսյանը: Հնաբնակները հիշում են, թե ինչպես Գրոմովի էկսպեդիցիայի ժամանակ դիտարկվեցին նորածին հորթերի մահվան դեպքեր: ՙԵթե այդպես է, ապա մարդկանց համար էլ է դա վտանգավոր... Թող նախագծի ղեկավարներն իրենց երեխաների հետ գան այստեղ եւ ապրեն...Այդ ժամանակ, գուցե, մենք էլ հավատանք, որ ուրանային նախագիծն անվտանգ է...՚,- իրենց մտահոգությունների մասին խոսեցին Լեռնաձորի բնակիչները նոյեմբերի 1-ին «Էկոլուրե-ի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Լեռնաձորի բնակիչները որոշեցին ուրանային նախագծի դեմ ստորագրահավաք սկսել եւ հասնել նրան, որ պետությունը երաշխավորի իրենց իրավունքների պաշտպանությունը:

No comments: