Monday, November 16, 2009

Վարդան Խաչատրյան. Թուրքական մամուլը հատում է բոլոր թույլատրելի սահմանները

/PanARMENIAN.Net/16.11.2009 Թուրքական մամուլն ու պաշտոնյաները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություններով հատել են բոլոր թույլատրելի սահմանները, բայց մենք պետք է նրանց հասկացնենք, որ մենք նույնպես կարող ենք նույն կերպ վարվել նրանց հանդեպ քրդական հիմնախնդրի հարցում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Վարդան Խաչատրյանը: Նրա խոսքով, հայկական կողմը նույնպես կարող է հայտարարել, որ քանի դեռ քրդական հիմնահարցը լուծված չէ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ առաջընթաց չի լինելու: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին` Խաչատրյանը հայտնեց, որ ադրբեջանական կողմն անհնար բան է պահանջում միայն նրա համար, որպեսզի ստանա հնարավորինս առավելագույնը: ՙԻրադրությունը հասել է այն կետին, որ Ադրբեջանի նախագահն արդեն հայտարարություններ է կատարում Զանգեզուրի վերաբերյալ՚,- նշեց ԱԺ պատգամավորը` ավելացնելով, որ Հայաստանը պետք է ավելի կոշտ ներկայացնի իր դիրքորոշումն այդ հարցում:

No comments: