Aysor.am.5-12-2009- Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման «խելամիտ ժամկետների» մասին այսօր լրագողների հետ հանդիպման ժամանակ խոսեց քաղաքագետ, կառավարման մասնագետ Հարություն Մեսրոբյանը: Անդրադառնալով այն կարծիքներին, թե «Թուրքիայի համար խելամիտ ժամկետը ապրիլի 24-ն է», նա նշեց, որ «ապրիլի 24-ը ոչ պակաս կարևորություն ունի նաև հայերի համար»:
«Խիստ վնասարար էր այն, որ այս տարի ապրիլի 23-ին հրապարակվեց «ճանապարհային քարտեզը»»,- հայտնեց Հ. Մեսրոբյանը, ում կարծիքով այդ հանգամանքը վնասներ հասցրեց մի քանի ուղղություններով:
Նա նշեց, որ ապրիլի 23-ին «ճանապարհային քարտեզի» մասին հրապարակումը հնարավորություն տվեց Բարաք Օբամային իր ելույթում չօգտագործել «Ցեղասպանություն» բառը»: Բացի այդ` ապրիլի 23-ին «սկսվեց շատ լուրջ պառակտում Հայաստանի և Սփյուռքի միջև»:
«Բոլոր այն գործընթացները, որոնք ուղղված էին Ցեղասպանության ընդունմանը, ամբողջ աշխարհում կանգնեցին շատ լուրջ փաստի առջև, քանի որ ոչ միայն Օբաման հայ-թուրքական հրաբերությունների նորմալացման հարցը կարողացավ օգտագործել` չասելու «Ցեղասպանություն» բառը, այլև այդ հանգամանքը կարող են օգտագործել մյուս երկրները ևս»,- բացատրեց Հ. Մեսրոպյանը:
Քաղաքագետն այս առումով վնասակար համարեց այն, որ հայ-թուրքական կամ հայ-ադրբեջանակ գործընթացները կարող են լուծման հասնել ապրիլի 24-ի նախօրեին, ինչը կնշանակի, որ «մենք երկրորդ մեխն ենք խփում մեր ազգի ու մեր պատմության դագաղի մեջ»:
«Մենք շատ զգույշ պետք է լինենք այդ հարցերում, քանի որ ապրիլի 24-ը լոկ խորհրդանիշ չէ»,- ընդգծեց Հ. Մեսրոբյանն ու հավելեց. «Եթե դիմացինդ շատ լուրջ խաղացող է, ինքը ցանկացած բացթողում կարող է շատ լավ օգտագործել, իսկ մենք արտաքին աշխարհին վերաբերում ենք իբրև խուլ ու համր ու դրա հետ մեկտեղ` մտավոր հետամնաց, ու շանսեր ենք տալիս` ինչպես փաստաթղթի ձևով, այնպես էլ ամսաթվերի»:
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment