News.am.5-12-2009- «Ադրբեջանի նախագահը, անշուշտ, հասկանում է հակամարտության ռազմական լուծման բացարձակ անթույլատրելիությունը: Միջազգային հանրությունը հանդես է գալիս տվյալ տարբերակի դեմ, վերջին իրադարձությունների փորձը նաեւ վկայում է հակամարտության ռազմական լուծման անթույլատրելիության մասին, սակայն բացառել հարցի ռազմական լուծման փորձը, հնարավոր չէ»: Այդ մասին հայտարարել է ղարաբաղցի փորձագետ Աշոտ Ադամյանը:
Մեկնաբանելով Իլհամ Ալիեւի ռազմաշունչ հայտարարությունները, Աշոտ Ադամյանը նշեց. «Պատերազմով սպառնալն ամենախելոք քայլը չէ, այն իմաստով, որ հետո պատերազմ չսկսելը ներկայացվի որպես զիջում»: Միեւնույն ժամանակ նա նշեց, որ ԼՂՀ Պաշտպանական բանակը պատրաստ է յուրաքանչյուր պահի համարժեք պատասխան տալ հակառակորդին:
Ադամյանի խոսքով, «Մադրիդյան սկզբունքները մեռելածին են», եւ չեն կարող բավարարել ղարաբաղյան կողմին, ինչի մասին բազմիցս ասվել է ԼՂՀ հասարակայնության ներկայացուցիչների կողմից:
Փորձագետը նաեւ հայ-թուրքական հարաբերությունների ակտիվացման գործընթացը կապում է Հարավային Կովկասում Իրանի դերի բարձրացման հետ:
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment