Monday, December 7, 2009

Թուրքիայի համար «խելամիտ ժամկետը» ապրիլի 24-ն է

Aysor.am.5-12-2009- «Թուրքիայում ողջամիտ ժամկետ համարում են ապրիլի 24-ը, քանի որ հենց այս օրը ԱՄՆ նախագահը, Թուրքիայի քաղաքական էլիտայի մտածելով, կարտասանի կամ չի արտասանի Ցեղասպանություն բառը»,- հայտնեց քաղաքագետ, Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` խոսելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման «խելամիտ ժամկետների» մասին: Ինչ վերաբերում է հայկական կողմի համար «խելամիտ ժամկետներին», ապա Ա. Իսկանդարյանը հստակ ժամկետ դժվարացավ նշել: «Ժամանակը Հայաստանի համար ևս նշանակություն ունի, քանի որ գործընթացի ձգձգումը կարող է բերել որակական փոփոխությունների` ի վնաս գործընթացի»,- ամփոփելով խոսքը` հայտնեց Ա. Իսկանդարյանը:

No comments: