News.am. 5-12-2009- Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) կրկին անհանգստություն է հայտնում եւ ուշադրություն հրավիրում այն բանի վրա, որ դեկտեմբերի 7-ին ԱՄՆ կատարելիք այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձելու է ավելի մեծ ջանքեր ներդնել, որպեսզի Բարաք Օբամայի վարչակազմը շարունակի լռել Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին։
«Էրդողանը համագործակցություն էր սկսել դեռեւս Ջորջ Բուշի վարչակազմի հետ։ Այժմ նա գալիս է Վաշինգտոն, որպեսզի ամրապնդի իր հաջողությունը»,- հայտարարել է ANCA-ի տնօրեն Արամ Համբարյանը։
Նրա խոսքով, «Էրդողանի մտադրությունները վկայում են Թուրքիայի անհարգալից վերաբերմունքի մասին Նախագահ Օբամայի հանդեպ, ով խոսում էր ողջամիտ ժամկետներում առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին։ Այսօր՝ 7 ամիս անց այն օրից, երբ Օբաման ելույթով հանդես եկավ Անկարայում եւ խախտեց Ցեղասպանությունը ճանաչելու մասին հայերին տված իր խոստումը, պարզ դարձավ, որ Թուրքիային հաջողվեց նախապայմաններ թելադրել»։
Հիշեցնենք, որ ANCA-ն վերջերս սկսել էր «Հետհաշվարկ Էրդողանի համար» անվամբ նախագիծը, որ նախաձեռնվել էր ԱՄՆ Կոնգրեսին, ԶԼՄ-ներին եւ, վերջապես, Սպիտակ տանը Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը ընդունել ստիպելու համար։
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment