Tert.am. 5-12-2009- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ռազմական սցենարը հավանական է 70 տոկոսով, News.Az-ին տված հարցազրույցում հայտարարել է Քաղաքական փորձաքննության ռուսաստանյան միջազգային ինստիտուտի տնօրեն Եվգենի Մինչենկոն։
Փորձագետի կարծիքով՝ հակամարտության հրահրումը վտանգի մի քանի գործոն է պարունակում իր մեջ միջազգային պետությունների, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի անվտանգության համար, ինչպես նաև բնապահպանական աղետի սպառնալիք է ներկայացնում, եթե տուժի ԱԷԿ-ը Հայաստանում, և ավելի փոքր վտանգներ՝ կապված Միգնեչաուրի ՀԷԿ-ի աշխատանքի հնարավոր դադարեցման հետ։
«Գերտերություններից մի քանիսը (մասնավորապես, ամերիկյան էլիտայի առանձին խմբեր) կարող են լ ռազմական հակամարտությունը դիտարկել որպես ճնշման լծակ ամբողջ Մերձավոր Արևելքի վրա՝ մի կողմից, և Ռուսաստանի և Հին Եվրոպայի երկրների հետ իր դաշինքի վրա՝ մյուս կողմից»,- նշել է Մինչենկոն։
Պատասխանելով հնարավոր ռազմական գործողություններում Հայաստանում ռուսական ռազմաբազայի մասնակցության մասին հարցին՝ Եվգենի Մինչենկոն նշել է, որ դա ավելի հավանական է, եթե Հայաստանը ենթարկվի հարձակման։
Ռուսաստանցի քաղաքագետը նաև կարծիք է հայտնել, որ ճիշտ չէ փնտրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալին Կրեմլում։ «Ռուսաստանի բախտը չի բերել, որ այն այդքան մեծ է և ներքաշված է հակամարտությունների մեջ շատ հարևան երկրներում և նույնիսկ մի փոքր իրենից հեռու գտնվող երկրներում։ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա բավական սահմանափակ է, ինչպես և վերջինիս ազդեցությունը Իրանի կամ Հյուսիսային Կորեայի վրա»,- նշել է միջազգային ինստիտուտի տնօրենը։
«Ռուսաստանը տարածաշրջանում ավելի բարդ խաղ է խաղում, որը չի սահմանափակվում Ղարաբաղով։ Տեսեք, թե ինչպես են այսօր փոխվում հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Ինձ թվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը ուժով կարգավորելու փորձը կարող է չափազանց բացասական արձագանք առաջացնել Մոսկվայում»,- եզրափակել է Մինչենկոն։
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment