/PanARMENIAN.Net/ 05.12.2009 - Դեկտեմբերի 6-8 Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հանդիպի ԱՄՆ հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա վախճանված նախագահ Թուրգութ Օզալայից հետո Թուրքիայի առաջին ղեկավարը կլինի, որ չի հանդիպի ԱՄՆ հրեական համայնքի հետ, հաղորդում է Anatolian News Agency:
Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները վատացել են 2008 թ. դեկտեմբեր- 2009 թ. հունվար ամիսներին Գազայի հատվածում «Ձուլված արճիճ» ռազմական գործողությունից հետո:
2009 թ. հոկտեմբերին Թուրքիան հայտարարեց, որ կշարունակի Թել Ավիվի հետ ռազմական համագործակցությունը, եթե վերջինս դադարեցնի Գազայի հատվածում «մարդասիրական ողբերգությունը» եւ պաղեստինցիների հետ նստի բանակցությունների սեղանի շուրջ:
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment