Panorama.am.5-12-2009- Արևմուտքի հետ հարաբերությունները բավականաչափ սառեցրած Ադրբեջանի իշխանության կողմից Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի հետ մերձեցման փորձերը քաղաքական շրջանակները գնահատում են որպես պաշտոնական Բաքվի` ԱՄՆ վարչակազմ դուրս գալու հնարավորությունների որոնմանն ուղղված քայլ: Այս մասին հայտնում է «Ազադլըգը»:
Հատկանշանական է, որ վերջերս Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը պաշտոնական այց էր կատարել Մեծ Բրիտանիա: Առաջիկա օրերին էլ Բրիտանիայի արքայազնը կայցելի Բաքու:
Ըստ «Ազադլըգի», «երևում է` պաշտոնական Բաքուն Բրիտանիայի առաջ իր ռևերանսներով ԱՄՆ-ի հետ վատացած հարաբերություններն աշխատում է նորմալացնել նրա մոտ դաշնակից Լոնդոնի միջոցով»:
Ադրբեջանի Ժողճակատ կուսակցության փոխնախագահ Ռազի Նուրուլլաևը թերթի հետ զրույցում ասել է, որ վերջին շրջանում Բրիտանիայի հետ կապերը կարևորելու` Ադրբեջանի ջանքերը արևմուտքի հետ վատացած հարաբերությունները նորոգելու նպատակ են հետապնդում:
«Բրիտանիայի հետ Ադրբեջանի իշխանության մերձեցումը միանշանակ կարելի է գնահատել որպես ԱՄՆ նախագահի վարչակազմ դուրս գալու ուղիների որոնում: Երևում է` Բրիտանիայում եղած աղբյուրներից օգտվելով, Ադրբեջանի իշխանությունը աշխատում է լուծել արևմուտքի հետ ունեցած իր խնդիրները»,- եզրահանգել է ընդդիմադիր քաղաքական գործիչը:
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment