Saturday, December 5, 2009

Ռուբեն Վարդանյանը ղարաբաղյան նորապսակ զույգերին նվերներ է մատուցել

Tert.am. 4-12-2009- Միանալով բարերար Լևոն Հայրապետյանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2008 թվականին 700 զույգի համար կազմակերպված հարսանեկան նախաձեռնությանը` Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը ստանձնել է զույգերի մի մասի քավորությունը` յուրաքանչյուր զույգին մատուցելով հարսանեկան նվեր 2000 ԱՄՆ դոլարի չափով: Շարունակելով ղարաբաղյան նորաստեղծ ընտանիքների աջակցության արդեն իսկ ձևավորված ավանդույթը` նախաձեռնության մասնակիցներն իրենց սանիկների 2008թ. հոկտեմբերի 16-ից հետո ծնված յուրաքանչյուր երեխային կտրամադրեն 2000 ԱՄՆ դոլարի չափով գումար: Նման նվերի կարժանանան նաև սանիկների հետայսու ծնվելիք բոլոր երեխաները: Ամերիաբանկը, ի լրումն ներկայացված նախաձեռնության, 2010թ. դեկտեմբեր ամսին հանդես կգա ամանօրյա անակնկալով այն զույգերի համար, ովքեր երեխաների համար ստացած դրամական նվերը մեկ տարի ժամկետով ավանդ կներդնեն Ամերիաբանկում: Ինչպես հաղորդում է «Ամերիաբանկի» մամուլի ծառայությունը, սա ևս արդեն իսկ ձևավորված ավանդույթ է, քանի որ ամուսնության մեկ տարվա կապակցությամբ այս տարվա հոկտեմբեր ամսին այն զույգերը, ովքեր նախընտրել էին իրենց հարսանեկան նվերը որպես ավանդ 1 տարով ներդնել Ամերիաբանկում, մասնակցեցին դեպի արտերկիր ուղեգրի խաղարկությանը: Բոլոր նորապսակ ավանդատու զույգերն արժանացան կորպորատիվ նվերների, իսկ շահող զույգը, որը ԼՂՀ-ի Մարտունու շրջանից էր, արժանացել է դեպի Եգիպտոս 11-օրյա ուղեգրի:

No comments: