Saturday, December 5, 2009

Սահմանադրագետ. ՍԴ-ն արձանագրություններին եզրակացություն տալուց առաջ պարզաբանական մասում պետք է արձանագրի երկու բան

Panorama.am.5-12-2009- Սահմանդրագետ Հրայր Թովմասյանի համոզմամբ, հայ-թուրքական արձանագրություններին եզրակացություն տալուց առաջ ցանկալի կլինի, որ Սահմանդրական դատարանը շահարկումներին վերջ տալու համար ինչ-որ մի կերպ արձանագրի, որ դրանք երկու պետությունների՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև են ու չեն վերաբերում որևէ երրորդ պետության՝ այս պարագայում ԼՂՀ-ին: «Սա կնշանակի, որ այս արձանագրության իրավակիրառումն արդեն չի կարող հակասել այն դիրքրոշմանը, որ տվել է Սահմանադրական դատարանը: Արդեն գործարկման փուլում, եթե որևէ մեկի մտքով անցնի, որ արձանագրություններին այնպիսի մեկնաբանություն տա, որ վերաբերում է Ղարաբաղին, ապա կլինի հակասահմանադրական»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց մասնագետը: Երկրորդ խնդրահարույց հարցը Թովմասյանը համարում է հանձնաժողովի ստեղծումը, որը պետք է պատմական հարցեր քննարկի: Նշենք, որ այս առումով շատերն են մտահոգություն հայտնում՝ պնդելով, որ Հայոց Ցեղասպանության փաստը քննարկման առարկա չէ ու տվյալ հանձնաժողովում չպետք է քննարկվի դրա լինել-չլինելու հարցը: «Երկրում առկա անվստահության մթնոլորտից դուրս գալու լավագույն եղանակը կլինի, որ ՍԴ-ն իր պրակտիկայում առաջին անգամ մեկնաբանի Սահմանդրական դատարանի պրիամբուլայի նորմատիվ բնույթ ունենալու հարցը, և պատասխանի այն հարցին, թե մեր երկրում ՍԴ պրիամբուլան նորմատիվ բնույթ ունի, թե ոչ»,-ասաց Հ. Թովմասյանը, հիշեցնելով, որ նորմատիվ բնույթ ունեն այն սահմանդրություններ, որոնք հղում նորմ են պարունակում, մյուս դեպքերում որպես կանոն դրանք հռչակագրային բնույթ ունեն և կոնկրետ իրավահարաբերություն չեն առաջացնում: Սահմանդրագետը բացատրեց, որ ՀՀ Սահմանդրությունը հղում է պարունակում Անկախության հռչակագրին, դրանով Անկախության հռչակագիրը դառնում է Սահմանդրության բաղկացուցիչ մաս: Իսկ հռչակագրի 17-րդ հոդվածն ասում է, որ ՀՀ-ն սատար է կանգնում Հոյոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Այս պարագայում Սահմանդրական դատարանը պարզաբանական մասում պետք է արձանագրի, որ որևէ մեկի մտքով չպետք է անցնի հանձնաժողովում նման բան քննարկել, «արձանագրի, որ բանակցությունների առարկա չի կարող հանդիսանալ այն, որ Ցեղասպանության եղել է, թե ոչ: Հենց բանակցությունների առարկա դարձավ, դա կլինի հակասահմանադրական, ցանկալի կլինի, որ ՍԴ-ն նման գնահատական տա»:

No comments: