Panorama.am.5-12-2009- «Ո՞վ ասաց, թե մենք չենք հարգում տարածքային ամբողջականության սկզբունքը: Դա ՄԱԿ-ի սկզբունք է, եթե մենք ՄԱԿ-ի անդամ ենք դառել, ուրեմն հարգել ենք այդ սկզբունքը»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Հրայր Թովմասյանը: Նրա խոսքով, անկախ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ ԼՂ-ն որևէ առնչություն չունի:
«Անկախ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ չի եղել: ԽՍՀՄ օրենքների համաձայն Լեռնային Ղարաբաղն անկախացել է, ինչպես և անկախացել է Ադրբեջանը: ԽՍՀՄ օրենսդրությունը իրավունք էր տալիս և ինքնավար մարզերին, և հանրապետություններին անկախանալ որոշակի ընթացակարգով: Որքան Ադրբեջանը, այնքան էլ Լեռնային Ղարաբաղը կարող է բարձրացնել տարածքային ամբողջականության հարցը»,-ասաց սահմանդրագետը:
Նա հիշեցրեց, որ տարածքային ամբողջականության սզբունքի կողքին կան նաև այլ սկզբունքներ, օրինակ ազգային ինքնորոշման իրավունքը: Իսկ ԼՂ-ն ինքնորոշվել է ոչ թե այսօր, այլ ԽՍՀՄ կազմից դուրս գալու պահին:
Հարցին, թե Հաագայի դատարանի եզրակացությունը՝ Կոսովոյի անկախության օրինականության վերաբերյալ, կարող է դառնալ նախադեպ ԼՂ հարցի կարգավորման համար, Հ. Թովմասյանն ասաց, թե չի կարծում:
«Իմ տպավորությունն այնպիսին է, որ հետևյալ բանաձևն է աշխատում: ԼՂ-ն նախկին ԼՂՀ մարզի սահմաններով լինելու է անկախ, Հայաստանի հետ կամ առանձին, բայց կան դետալներ՝ ե՞րբ է հանրաքվե անցկացվելու, ինչպե՞ս, ի՞նչ տարածքներ ենք վերադարձնելու: Իմ մոտ համոզմունք կա, որ Ադրբեջանը համակեպվել է, որ Լեռնային Ղարաբաղը իրենը չէ: Ես հասկանում եմ Ադրբեջանի իշխանություններին, նրանք ինչ-որ բան պետք է պատասխանեն իրենց ժողովրդին»,-ասաց նա:
Saturday, December 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment