Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջպետական կապերի բաժնի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև մյունխենյան հանդիպումը դրական է եղել։
-Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում նկատվում է դրական շարժ,-նշել է նա։
Նրա խոսքերով՝ այդ բանակցությունները պետք է շարունակել նաև 2010-ին։
-Դա պետք է բոլոր երկրներին՝ և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին։ Մյունխենյան հանդիպումն Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև այս տարվա ընթացքում 6-րդն է, ինչը վկայում է, որ Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում աշխուժություն է նկատվում։ Ընդհանուր առմամբ, 2009թ. սկզբում Ադրբեջանի նախագահը ցուցադրել է սկզբունքային դիրքորոշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և կարողացել է գերտերությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը սևեռել խնդրի լուծման անհրաժեշտության և արդիականության վրա։ Դա շատ կարևոր գործընթաց է եղել,-նշել է Նովրուզ Մամեդովը։
Ըստ «Day.az»-ի
Saturday, December 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment