7or.am.5-12-2009- Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, անդրադառնալով ՀՀԿ 12-րդ համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն մտքին, որ չի սխալվում նա, ով ոչինչ չի ձեռնարկում, «7օր»-ին ասել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմը դեռևս չի սխալվել։
-Մենք մտել ենք մի այնպիսի գործընթացի մեջ, որը հղի է լուրջ վտանգներով, և այս պարագայում ավելի է կարևորվում շատ ուշադիր լինելը։ Այս հարցում ոչ ոք ապահովագրված չէ սխալվելուց, սակայն, իմ խորին համոզմամբ, մինչև այժմ հայկական կողմը որևէ լուրջ սխալ չի արել,- համոզմունք է հայտնել Ռ. Մելքոնյանը։
Saturday, December 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment