Saturday, December 5, 2009

Երեւանյան դատարանը կասեցրել է Կովկասի ինստիտուտի դեմ գործը

/PanARMENIAN.Net/ 04.12.2009 - Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պատասխանողի միջնորդությունը եւ կասեցրել է «Արարատ» կենտրոնի հայցի հիման վրա Կովկասի ինստիտուտ հիմնադրամի դեմ հարուցված դատական քննությունը: Այդ մասին PanARMENIAN.Net -ի թղթակցին հայտնել են Կովկասի ինստիտուտում: «Արարատ» ռազմավարական կենտրոնը եւ տնօրեն Արմեն Այվազյանը Կովկասի ինստիտուտին դատի է տվել` պահանջելով հերքել Հայերի ցեղասպանության փաստը ժխտող հրապարակումը: Կենտրոնը գտնում է, որ 2008 թ. Կովկասի ինստիտուտի հրապարակած «Կովկասյան հարեւանություն. Թուրքիան եւ Հարավային Կովկասը», ժողովածուում տեղ է գտել TESEV «Թուրքական տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների» ստամբուլյան հիմնադրամի աշխատակից Այբարսա Գուրջուլուի «Հայաստան - Թուրքիա. հավերժական փակուղի՞» զեկույցը, որում, Այվազյանի պնդմամբ, հեղինակը կասկածի է ենթարկում Հայերի ցեղասպանության պատմական փաստը, ինչպես նաեւ բազմաթիվ անգամ խեղաթյուրում է «ցեղասպանություն» բառը:

No comments: