Tert.am. 4-12-2009- Վերջին շրջանում Վրաստանում նկատվում է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի բարձրացման միտում։ Այդ մասին լրագրողներին նշել է ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը։
Վրացական կողմից նման տեղեկությունների տարածումը կարելի է դիտարկել՝ որպես հակակշիռ Թուրքիային՝ հայ-թուրքական սահմանի բացման հարցում։
Վրաստանի անհանգստությունը պատգամավորը պայմանավորել է նրանով, որ հայ-թուրքական սահմանի բացումից հետո Հայաստանն այլընտրանքային ճանապարհ կստանա բեռնափոխադրումների համար, ինչի արդյունքում կտուժի Վրաստանը, որը ստիպված կլինի իջեցնել սակագները։ Վերջինիս կարծիքով՝ Վրաստանն կիջեցնի սակագները և Հայաստանին բեռնափոխադրումների համար նոր պայմաններ կտրամադրի։
Թորոսյանը նաև հավելել է, որ հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման պատճառով Վրաստանը զիջել է իր դիրքերն այլ հարցում ևս՝ «Վերին Լարս» հսկիչ անցագրային կետի (ՀԱԿ) բացման հարցում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել բացել այդ կետը միմիայն հայկական ապրանքների փոխադրման համար։ Վրաստանը կտրականապես հրաժարվել է այդ տարբերակից։ Սակայն հայ-թուրքական հարաբերություններում դրսևորված որոշակի ակտիվությունից հետո Վրաստանի ազգային անվտանգության խորհուրդը որոշում է կայացրել բացել «Վերին Լարսը» նույնիսկ միայն հայկական ապրանքների համար։
«Այս հարցում գնդակը Ռուսաստանի դաշտում է»,- նշել է Թորոսյանը՝ կարծիք հայտնելով նաև, որ «Վերին Լարս» ՀԱԿ-ը կբացվի մոտ ժամկետներում։
Saturday, December 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment