Monday, December 7, 2009

Նաիրա Զոհրաբյան. ԱՄՆ նախագահի՝ ամերիկահայերին ուղղված նամակն այլ բանի մասին է խոսում

News.am. 5-12-2009- ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վերապահումներով է մոտենում տարբեր լսարանների համար թուրք պաշտոնյաների կողմից արված հայտարարություններին։ Այս մասին ԱԺ պատգամավորը հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։ Նման մոտեցումը նա բացատրեց հետեւյալով. «Քանի դեռ թուրք պաշտոնյաներն իրենց դիրքորոշումները չեն հայտնել անձամբ հայկական կողմին, չարժե որեւէ կերպ մեկնաբանել նրանց հայտարարությունները։ Այն պահին, երբ Թուրքիայի նախագահը, վարչապետը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց տեսակետները կկրկնեն հայկական կողմի հետ հանդիպումների ժամանակ կամ կսկսեն որեւէ ճնշում կիրառել, Հայաստանն անհապաղ կդադարեցնի իր մասնակցությունը բանակցություններին»,- հստակեցրեց նա։ Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախօրեին արած այն հայտարարությանը, թե «Բարաք Օբաման եւ Դմիտրի Մեդվեդեւը խոստացել են արագացնել ղարաբաղյան հարցի լուծման գործընթացը», Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ դեկտեմբերի 4-ին ԱՄՆ նախագահը ամերիկահայ համայնքին ուղղված նամակում հստակ կերպով նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բացարձակապես կապված չեն միմյանց, հետեւաբար նամակն այլ բանի մասին է խոսում։

No comments: