7or.am.5-12-2009- ԱՄՆ այցի նախաշեմին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ANS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. «Մենք ի սկզբանե հայտարարել ենք ամերիկացի ներկայացուցիչներին՝ եթե դուք լուծեք ղարաբաղյան հակամարտությունը, այդպիսով կլուծեք հայ-թուրքական հարցը։ Հակառակ դեպքում դուք չեք լուծի հայ-թուրքական խնդիրը»։
Թուրքիայի վարչապետն ասել է, որ հակամարտությունը կկարգավորվի, եթե Մինսկի խմբի անդամներ ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանն ավելի շատ ջանք գործադրեն դրա լուծման համար։ Նա նաև նշել է, որ Բարաք Օբամայի հետ հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև ղարաբաղյան հարցը։ «Ես հստակ ասել եմ այդ մասին Բարաք Օբամային և Դմիտրի Մեդվեդևին, ինչին ի պատասխան նրանք խոստացել են, որ կարագացնեն հիմնահարցի կարգավորման ուղղությամբ աշխատանքները։ Եթե հարգարժան Բարաք Օբաման և Դմիտրի Մեդվեդևը կամք դրսևորեն, և Ալիև-Սարգսյան բանակցությունների ժամանակ տեղաշարժեր արձանագրվեն, այդ դեպքում ես հավատում եմ դրական արդյունքին։ Եթե ղարաբաղյան հիմնախնդիրը լուծվի, ապա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը ևս կգտնի իր լուծումը»,- նշել է Թուրքիայի վարչապետը։
Saturday, December 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment