Saturday, December 5, 2009

Պոլսո հայոց պատրիարքի տեղապահը Ստամբուլի իշխանություններին է հանձնել համապատրիարք ընտրելու դիմումը

News.am. 4-12-2009- Պոլսո հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ՝ հայկական պատվիրակությունը այցելել է Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերին եւ հանձնել համապատրիարքի ընտրության համար դիմումը։ Պոլսո հայոց պատրիարքարանի կայքէջի փոխանցմամբ՝ այս դիմումը հաստատվել է պատրիարքարանի կրոնական ժողովի կողմից՝ նույեմբերի 13-ին։ Ստամբուլի նահանգապետը հայ հյուրերից հետաքրքրվել է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առողջական վիճակով, խոստացել նկատի ունենալ ներկայացված խնդրանքը եւ փոխանցել ներքին գործերի նախարարությանը։ 2008 թվականի դեկտեմբերի 24-ին հայտարարվել էր, որ Պոլսո հայոց պատրիարք Մութաֆյանը ցմահ կլինի Թուրքիայի հայ համայնքի հոգեւոր ղեկավարը։ 2009 թվականի մարտի 2-ին որոշում էր կայացվել ներկայացնել դիմում՝ համապատրիարք ընտրելու նպատակով։

No comments: