News.am. 5-12-2009- Հայաստանի առողջապահության նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում կրթական հաստատությունները՝ դպրոցներն ու մանկապարտեզները, գրիպի վարակի հետ կապված, ժամանակավորապես փակելու մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը: Վերջինս նշեց, որ նախաձեռնությունը առողջապահության նախարարությանն է, եւ կրթության ու գիտության նախարարի հետ քննարկում են կրթական հաստատությունները փակելու հարցը: «Դեռ նորություններ չկան, բայց ամենայն հավանականությամբ դպրոցներն ու մանկապարտեզները կփակվեն»,- նշեց Հունանյանը:
Ի դեպ, նշենք, որ Հայաստանում արդեն մահվան 3 դեպք է արձանագրվել գրիպի պատճառով, բայց Շուշան Հունանյանի խոսքերով, մահվան պատճառը ոչ թե A/H1N1 կամ «խոզի գրիպ»-ն է, այլ սովորական, սեզոնային գրիպը: Մեկ կին եւ մեկ տղամարդ մահացել են «Էրեբունի» բժշկական կենտրոնում, մեկ տղամարդ էլ «Արմենիա» բժշկական կենտրոնում: Հիշեցնենք, որ Հայաստանի գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը NEWS.am-ին հայտնել էր, որ «խոզի գրիպով» վարակվածների թիվը Հայաստանում հասել է 30-ի:
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment