Aysor.am. 29.01.2010- Արձանագրությունների մեկնաբանումը Հայաստանում կարող է պայմանավորված լինել միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
Ըստ բանախոսի, ՍԴ որոշումը սահմանափակում է մեկնաբանությունների հնարավորությունը նաև թուրքական կողմի համար, թեև Թուրքիայի ղեկավարող շրջանակները փորձում են այն օգտագործել որպես առիթ`ձգձգելու ստորագրված արձանագրությունների վավերացումը երկրի խորհդրարանում:
«Սահմանադրական դատարանի որոշումը թուրքական կողմի համար սահմանափակեց Արձանագրությունների մեկնաբանելու հնարավորությունը»,-հայտարարեց քաղաքական գործիչը, կարծիք հայտնելով, որ փաստաթղթերը վերջիվերջո կվավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից: Խոսելով ժամկետների մասին, Խ.Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ Արձանագրությունները վավերացված կլինեն «ոչ ուշ քան ապրիլի 23-ը»:
«Ազգային Ժողովի կողմից այս փաստաթղթերի վավերացման ժամանակ վերապահումներ անելու առանձնապես անհրաժեշտություն գոյություն չունի»,- ասաց նա և նկատեց, որ արդեն պատրաստ է օրենսդրական այն նախաձեռնությունը, որը հնարավորություն կտա Հայաստանի իշխանություններին հետ վերցնել ստորագրությունը և դուրս գալ ստանձնած պարտավորություններից:
Saturday, January 30, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment