Saturday, January 30, 2010

Աբդուլահ Օջալանը քրդական խորհրդարանական կուսակցությանը զգոնության եւ կրքերին չտրվելու կոչ է արել

News.am. 30-1-2010- Իմրալի կղզում 1999 թվականից ցմահ դատապարտված PKK-ի (Քրդական բանվորական կուսակցության) առաջնորդ Աբդուլահ Օջալանը իր դատապաշտպանների միջոցով կոչ է արել թուրքական խորհրդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» (նախկին «Ժողովրդավարական հասարակություն») կուսակցությանը, որի արտակարգ համաժողովն է փետրվարի 1-ին, չլինել PKK-ի խոսափոխը, քանի որ PKK-ն զինված կազմակերպություն է եւ Թուրքիայում օրենքից դուրս է համարվում: Թուրքական Gazetevatan-ի տեղեկացմամբ` Օջալանը այս զգուշացումը հիմնավորել է նրանով, որ հենց PKK-ի հետ կապ ունենալու մեղադրանքով բազմաթիվ քրդական կուսակցություններ են փակվել, իսկ կուսակցություն բացել փակելը լավ արդյունքի չի հասցնի: «PKK-ն ունի ծանրակշիռ ուժ լեռներում եւ կարող է իր խոսքը ասել, իսկ քաղաքական կուսակցությունը խորհրդարանում պետք է օրինական ճանապարհով փորձի լուծել քրդերի խնդիրները: Եթե իրադարձությունները հասնեն մի հարմար կետի` այն ժամանակ „Խաղաղություն եւ ժողովրդավարություն“ կուսակցությունը կարող է միջնորդի դեր ստանձնել PKK-ի եւ թուրքական իշխանությունների միջեւ»-նշել է իր ուղերձում Աբդուլահ Օջալանը:

No comments: